Բավ է պառակտվել
28-03-2016 10:16

Դոնալդ Թրամփն 8-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկարներ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին պապիկ է դարձել։ Մագնատի դուստրը` Իվանկան, որդի է ունեցել, ում անվանակոչել են Թեոդոր Ջեյմս: Այս մասին հայտնել է նորածնի մայրը: 
«Ջարեդը (ամուսինը) և ես մեզ անչափ երջանիկ ենք զգում մեզ տրված Աստծո պարգևի համար։ Մենք հայտարարում ենք Թեոդոր Ջեյմսի ծնվելու մասին»,- գրել է Իվանկան Twitter-ի իր էջում` տեղադրելով երեխայի ծննդյան վկայականի լուսանկարը:

Դոնալդ Թրամփը դեռ չի արձագանքել ուրախալի իրադարձությանը: 
Նա բազմիցս խոսել է դստեր ընտանիքում սպասվող համալրման մասին նախընտրական միջոցառումների ժամանակ: Իվանկան, բացի որդուց, ունի 3 դուստր: Թեոդոր Ջեյմսը դարձել է միլիարդատիրոջ 8-րդ թոռը։