Բավ է պառակտվել
20-04-2015 08:22

Լիբիայի ափի մոտ խորտակվել է ներգաղթյալներին տեղափոխող նավը

Լիբիայի ափի մոտ խորտակվել է շուրջ 700 ներգաղթյալ տեղափոխող նավը: Ինչպես հայտնի է դարձել, փրկվել է ընդամենը 28 մարդ, իսկ մյուսները, ըստ երևույթին, զոհվել են: Նավը խորտակվել է նախորդ գիշեր Միջերկրական ծովում գտնվող Լամպեդուզա իտալական կղզու մոտակայքում: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են իտալական և մալթիական նավերը: Բացի այդ ուղղաթիռներ են օգտագործվում: