Բավ է պառակտվել
26-03-2016 10:22

Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ (լուսանկարներ)

Համացանցում ակտիվորեն քննարկվում է միգրանտի հետ արված Անգելա Մերկելի սելֆին: Սոցցանցերի օգտատերերը Մերկելի հետ նկարված երիտասարդին նմանեցնում են Բրյուսելի ահաբեկչությունների կատարողներից մեկի՝ մահապարտ Նաջիմ Լաշռաուի հետ:

Փախստականների ճամբար Գերմանիայի կանցլերը այցելել էր վեց ամիս առաջ: Նկարում պատկերված երիտասարդներին ԶԼՄ-ները ներկայացրել էին որպես Սիրիայից եկած փախստական: Այժմ բոլորը սպասում են կրիմինալիստների խոսքին: Գերմանիայի իշխանությունների պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա: