Բավ է պառակտվել
06-03-2015 10:07

Արգենտինայում ջրհեղեղի հետևանքով էվակուացվել են հազարավոր մարդիկ

Ուժգին անձրևները և ջրհեղեղները ստիպել են Արգենտինայի իշխանություններին էվակուացնել երկրի կենտրոնական շրջաններում բնակվող շուրջ 6 հազար մարդ, հայտնել են տեղական իշխանությունները: Փրկարար ծառայությունների տվյալներով անդադար անձրևների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը անհայտ կորել է: Ամենից շատ վնասվել են Քորդոբա, Սանթա Ֆե, Սան Լուիս և Սանթյագո դել Էսթերո նահանգները, սակայն շուտով կարող են տուժել նաև Սալթա, Չակո և Քորյենթես նահանգները: Միայն Սանթյագո դել Էսթերո նահանգում տեղի ունեցած Ռիո Դուլսե գետի ողողման հետևանքով վնասվել է առնվազն 3,5 հազար մարդկանց գույք: Greenpeace շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը արդեն հայտարարել է, որ ջրհեղեղը երկրի կենտրոնական շրջանում կատարված ծառահատման և գյուղատնտեսական տարածքների ընդլայնման հետևանքն է, քանի որ դրանով իսկ անհետացել է ջրհեղեղներից հետո առաջացող տարերքի տարածումը կանխող միակ արգելքը: