Բավ է պառակտվել
19-05-2015 13:32

Թուրքիայում մահափորձ է կատարվել երիտասարդ երգչուհու վրա

Տասնիննամյա թուրք երգչուհի Մութլու Քայան, ով սպառնալիքներ էր ստացել իր հարազատներից հեռուստատեսությանը երաժշտական մրցույթում մասնակցելու կապակցությամբ, գլխի հատվածում ծանր հրազենային վնասվածք է ստացել: Նրա վիճակը գնահատվում է, որպես ծայրահեղ ծանր: Անհայտ անձը երկուշաբթի կրակել է երգչուհու ուղղությամբ իր տան պատուհանից՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում: Քայային տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությանը հաջողվել է թարմ հետքերով ձերբակալել տվյալ հանցագործության մեջ կասկածվող անձին, ում անունը չի բարձրաձայնվում: Ինչպես նախկինում պնդում էր Քայան թուրքական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում, նրան սպառնում էր սեփական հայրը և մյուս հարազտները, որոնք դժգոհ էին Fox TV հեռուստաալիքում ընթացող երաժշտական մրցույթում իր մսանակցությունից և ընտրական փուլում տարած հաղթանակից: Նրավոկալային և արտիստիկ տաղանդը բարձր էր գնահատել հայտնի թուրք երգչուհի Սիբել Ջանը, որը եկել էր Դիարբեքիր Քայային հանդիպելու համար և նրան իր աջակցությունն էր խոստացել: