Բավ է պառակտվել
02-04-2014 11:12

Տղամարդը 4-րդ հարկից գցել է կնոջն ու երեխային

Մերձմոսկվայում ընտանիքի հայրը չորրորդ հարկի բնակարանի պատուհանից ցած է հրել հնգամյա որդուն եւ կնոջը, այնուհետեւ ինքն է ցատկել: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է ՌՔԿ մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին: Ընտանիքի երեք անդամներն էլ ծանր վնասվածքներ են ստացել, երեխան վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ նրա՝ դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը: Քննության ներկայացուցիչ Վրադին հավելել է, որ ընտանիքների անդամներից ոչ ոք ոստիկանությունում եւ առողջապահության մարմիններում պրոֆիլակտիկ հաշվառման վերցված չէ: