Բավ է պառակտվել
06-06-2016 15:03

«Միսս ԱՄՆ-2016» տիտղոսին է արժանացել սևամորթ զինծառայող Դեշունա Բարբերը

Հունիսի 5-ին կայացել է «Միսս ԱՄՆ-2016» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ հաղթողի բաղձալի կոչումը շնորհվել է 26-ամյա զինծառայող Դեշունա Բարբերին:

Ամենամյա գեղեցկության մրցույթը կայացել է Լաս Վեգասի T-Mobile Arena դահլիճում, որտեղ իգական սեռի 52 ներկայացուցիչներ պայքարել են ամենագեղեցիկի կոչման համար: Հայտնի է, որ սևամորթ գեղեցկուհին աշխատում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության Ֆորթ Միդի շտաբ բնակարանում` զբաղեցնելով լոգիստիկ ենթաբաժնի հրամանատարի պաշտոնը: Բացի այդ, նա որպես ՏՏ վերլուծաբան է աշխատում ԱՄՆ-ի առևտրի նախարարությունում:

«Որպես ԱՄՆ-ի բանակում ծառայող կին` կարծում եմ, որ մենք տղամարդկանցից ոչ պակաս ուժեղ ենք: Որպես ենթաբաժնի հրամանատար`ես ուժեղ եմ ու գործի նվիրյալ։ Գենդերային հարցերը չպետք է սահմանափակեն մեզ Միացյալ Նահանգների բանակում»,-ասել է գեղեցկուհին: