Բավ է պառակտվել
17-05-2014 10:42

Թուրքիայի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 292-ի (լուսանկարներ)

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Երկրի Մանիսա նահանգի ածխահանքում օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 292-ի, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Փրկարարներն ածխահանքից դուրս են բերել ևս 8 դի, գետնի տակ շարունակում է մնալ մոտ տասը հանքափոր։

Նրանց տարհանելու աշխատանքները շարունակվում են, սակայն ողջ մնացածների հայտնաբերելու հույս գրեթե չկա։


«Վթարի պահին հանքում գտնվել է 787 մարդ, նրանցից 485-ին հաջողվել է փրկել»,- հայտնել է նախարարը։