Բավ է պառակտվել
10-08-2014 19:08

Թուրքիայում ընտրություններում քվեարկել ցանկացողները խցանումներ են առաջացրել

Թուրքիայում Ստամբուլ և Անկարա տանող մայրուղիները խցանված են հազարավոր մեքենաների և ավտոբուսների պատճառով, որոնց միջոցով քաղաքներ են վերադառնում նախագահական ընտրություններին քվեարկել ցանկացողները: Մինչեւ 10 կմ երկարությամբ խցանումները գոյացել են Ստամբուլ տանող ճանապարհների վրա, Աֆյոն քաղաքի մոտակայքում՝ Անթալիա-Անկարա մայրուղու վրա: Օրենքի համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիները կարող են քվեարկել միայն մշտական բնակության վայրում, սակայն այժմ երկրում շարունակվում է հանգստի սեզոնը, շատերը մեկնել են հանգստի: Նրանց մի մասը չի ընդհատել իր հանգիստը, սակայն հազարավոր քաղաքացիներ որոշել են մեկ օրով լքել լողափներն ու օգտվել իրենց քաղաքացիական իրավունքից: