Բավ է պառակտվել
31-03-2014 09:45

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթել է իր կուսակցութրունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է իր կուսակցությունը՝ «Արդարության և զարգացման կուսակցությունը»: Ըստ աղբյուրի՝ Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 45%-ը՝ իսկ ընդդիմադիր «Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը»՝ 29%-ը: Հիշեցնում է, որ ընտրություններն ընթացել են կոռուպցիոն սկանդալից հետո ներքաղաքական սրված պայքարի ֆոնին և նախօրեին նաև Թուրքիայում արգելվել էին Twitter-ն ու YouTube-ը: Այս ամենին գումարած Էրդողանը խոստացել էր հաղթանակից հետո պատժել Թուրքիայի «դավաճաններին»: