Բավ է պառակտվել
14-05-2014 14:43

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված

Gisher.news-ն ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ածխահանքում տեղի է ունեցել խոշոր վթարի, որի  հետևանքով կան  զոհվածներ: Այնս պահի դրությմաբ զոհված հանքագործների թիվը հասել է 350-ի: Ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության` այդ մասին պաշտոնապես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:  Նշվում է, որ զոհերի թվում կան նաև ածխահանքի 15 և18 տարեկան աշխատակիցներ և փրկարարներ: Կան նաև տասնյակ վիրավորներ: Աղետի վայրում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ է իրականացնում շուրջ 500 փրկարար: Աբյուրը նաև նշում է, որ զոհերի մարմինները հուղարկավորության համար հանձնվում են նրանց ընտանիքներին: Վթարված ածխահանքում դեռ արգելափակված է շուրջ 200 հանքագործ: Զոհերի հարազատներին արդեն ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տեղեկացրել է, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ` սկսյալ մայիսի 13-ից: Այդ օրերին Թուրքիայի պետական դրոշները կխոնարհվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: