Բավ է պառակտվել
28-05-2014 16:52

Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել

Թուրքիայի տարածքում կրկին սեյսմիկ ակտիվություն է նկատվում, գրում է hurriyetdailynews.com-ը՝ հավելելով, որ մայիսի 28-ի վաղ առավոտյան երկրում 3 երկրաշարժ է արձանագրվել։

4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Սարոսի ծոցում. դրա էպիկենտրոնը գտնվել է 13.3 կմ խորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Չանաքլը և հարևան քաղաքներում։

Մյուս 2 երկրաշարժերը՝ 4.3 և 4.2 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի են ունեցել Էրզրումում և Կարսում։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություններ ու զոհեր չեն գրանցվել։