Բավ է պառակտվել
12-08-2014 16:19

Թուրքիայում 9 հանքափոր հայտնվել է լեռնային ապարների տակ

Թուրքիայի Զոնգուլդակ քաղաքի հանքավայրերից մեկում 9 հանքափորներ հայտնվել են լեռնային ապարների տակ, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հարցերի ծառայության (AFAD) ներկայացուցիչ Ահմեդ Գյունգերին:

Փլուզումը տեղի է ունեցել դեռեւս անհայտ պատճառներով, Դիլավեր շրջանի մասնավոր հանքավայրերից մեկում: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ ինը հանքափոր բանվորներ են գտնվում: Զոհերի մասին չի հաղորդվում:

Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: