Բավ է պառակտվել
19-09-2014 16:18

Թուրքիայում հանքահորի փլուզման հետևանքով 15 հանքագործ ավերակի տակ է մնացել

Թուրքական Բարթին նահանգի մասնավոր հանքահորի փլուզման հետեւանքով 15 հանքագործ հայտնվել է ավերակների տակ: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ հանքագործներից 13-ը Չինաստանի քաղաքացիներ են, երկուսը՝ թուրք:
Փլուզման պատճառը դեռեւս հայտնի չէ: Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պատմության մեջ հանքահորի ամենախոշոր ողբերգությունը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 13-ին: Պայթյունի, հրդեհի եւ փլուզման հետեւանքով հանքահորում 301 մարդ էր զոհվել, 485-ին հաջողվել էր փրկել: Վթարի գործով 8 մարդ է կալանավորվել: