Բավ է պառակտվել
13-05-2014 20:13

Թուրքիայում ածխահանքի պայթյունի հետևանքով 300 մարդ մնացել է հանքում

Թուրքիայի Մանիսա նահանգի ածխահանքերից մեկում պայթյունի հետեւանքով 300 հանքափոր մնացել են հանքում, իսկ դուրս հանված 10 հանքափորներից 3-ը մահացած են եղել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մանիսա նահանգի Սոմայի շրջանում մի մասնավոր ընկերությանը պատկանող ածխահանքում էլեկտրական ենթակայանը պայթել է, որի հետեւանքով առանց արտաքին կապի հանքում մնացել են մոտ 300 հանքափոր։

Սոմայի քայմաքամ Մեհմեդ Բահաթին Աթչըն հայտնել է, թե արդեն հաջողվել է հանքից դուրս բերել 10 աշխատակցի, որոնցից 3-ը մահացած են եղել։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչի հետեւանքով է պայթել ածխահանքի էլեկտրական ենթակայանը։