Բավ է պառակտվել
13-03-2014 09:49

Թուրքիայում կրքերը շարունակում են թեժանալ

Անցած տարվա հունիսին Ստամբուլում բախումների ժամանակ վիրավորված և դրանից հետո կոմայի մեջ հայտնված դեռահասի մահվան լուրից հետո, Թուրքիայում ծավալված ցույցերի արդյունքում երկու մարդ է մահացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ զոհերից մեկը գլխի վնասվածք է ստացել Ստամբուլում ոստիկանների հետ բախումների ընթացքում, մինչդեռ երկրի արևելյան հատվածում ոստիկանը սրտի կաթված է ստացել և մահացել։
Հիշեցնենք, որ 15-ամյա Բերքլին Էլվանը մահացել է մարտի 11-ին երկարատև կոմայից հետո, որի մեջ էր հայտնվել նախորդ տարվա ամռանը հակակառավարական ցույցերի ժամանակ ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով: Հարազատների խոսքերով՝ տղային հարվածել են արցունքաբեր գազի բալոնով, երբ նա դուրս էր եկել տնից հաց գնելու համար: