Բավ է պառակտվել
23-05-2014 12:52

Թուրքիայում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով զոհ կա

Թուրքիայում ոստիկանների և Սոմա շրջանում 301 հանքափորների մահվան օբյեկտիվ հետաքննություն պահանջող ցուցարարների միջև բախումների ժամանակ զոհ է գրանցվել, գրում է Russia Today-ը:
«30-ամյա տղամարդը մահացել է Ստամբուլի հիվանդանոցում վիրահատությունից հետո»,- ասել է բժիշկը:

Մայիսի 22-ին Ստամբուլի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել։ Նրանք պահանջել են օբյեկտիվ հետաքննություն անցկացնել Սոմա բնակավայրում 301 հանքափորների մահվան վերաբերյալ:

Մայիսի 13-ին տեղի ունեցած վթարը Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր արտակարգ դեպքն է դարձել։