Բավ է պառակտվել
26-04-2014 18:40

Թուրքիայում Հայաստանի դրոշի փոխարեն սխալմամբ Կոլումբիայի դրոշն են այրել

Երևանում թուրքական դրոշն այրելու պատճառով զայրացած թուրքերն Իգդիրում ցանկացել են այրել Հայաստանի դրոշը, սակայն հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ նրանք սխալմամբ այրել են ոչ թե ՀՀ, այլ Կոլումբիայի դրոշը՝ գույների հակառակ դասավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta պարբերականի կայքը, Իգդիրի կենտրոնում հավաքվել է 10 հոգանոց մի խումբ, որը փողոցով անցնող տրակտորի վարորդից վառելիք է խնդրել և դրանով այրել Հայաստանի ենթադրյալ դրոշը:

Միջոցառման կազմակերպիչներն ազգությամբ ադրբեջանցիներ են եղել, որոնք հայտարարել են, թե իրենց խիստ զայրացրել է հայերի՝ «թուրքերի հանդեպ ունեցած անհարգալից և թշնամական վերաբերմունքը»: