Բավ է պառակտվել
15-09-2014 13:29

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

 

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, երկու տուժածներ հոսպիտալացվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սվերդլովսկի շրջանի տեղեկատվական-տուրիստական կենտրոնի ղեկավար Վադիմ Վիներին:
Աղբյուրը նշել է, որ երկու զբոսաշրջիներ լուրջ վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են հիվանդանոցում: Պատահարի մանրամասները հստակեցվում են:
Եկատերինբուրգի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը սեպտեմբերի 15-ի առավոտյան շրջվել է առողջարանային գոտուց Անթալիայի օդանավակայան տանող ճանապարհին: Ավտոբուսում 11 մարդ է գտնվել:
Տուժածները տատ եւ թոռնուհի են: Առաջինի մոտ անրակի կոտրվածք է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ գանգուղեղային վնասվածք: Եկատերինբուրգ վերադառնալուց հետո եւս երկու զբոսաշրջիկներ դիմել են բժշկական օգնության: