Բավ է պառակտվել
18-09-2014 10:43

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ 5 քաղաքացի է տուժել

Թուրքիայի Անթալիա շրջանում սեպտեմբերի 17-ին ավտոբուսի վթարի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել ՌԴ 5 քաղաքացի։ Ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, այս մասին հայտնում է ДНИ.ru-ն։
Վթարը տեղի է ունեցել Անթալիա-Կեմեր մայրուղում՝ Բելդիբի կուրորտային գյուղի շրջանում։ Ավտոբուսի վարորդը, որում գտնվել է Վոլգոգրադից ժամանած ՌԴ 22 քաղաքացի, չի կարողացել կառավարել ավտոբուսը։
«Բժշկական օգնության համար դիմել է 5 մարդ։ Նրանք տեղափոխվել են հոսպիտալ։ Բժիշկների տվյալներով՝ տուժածներն ունեն թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երկու զբոսաշրջիկ արդեն դուրս է գրվել և մեկնել հյուրանոց։ Երկու զբոսաշրջիկ տեղափոխվել է այլ հոսպիտալ, որտեղ նրանց բուժօգնություն են հատկացնում այլ մասնագետներ»,- հայտնել է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն։