Բավ է պառակտվել
17-07-2014 10:39

Թուրքական ավիաուղիները զինյալներ են տեղափոխում

Թուրքական հայտնի Թուրքական ավիաուղիները (THY) իրականացնում են ԻՇԻՊ-ի `Իրաքում եւ Շամում իսլամական պետություն,այժ միայն Իսլամական պետություն-խմբի զինյալների տեղափոխումը։

Թուրքական Radikal-ը հայտնում է, որ թուրքական ավիաուղիները հուլիսի 2-ի Դուշանբե-Ստամբուլ չվերթով 91 տաջիկ զինյալ է տեղափոխել Ստամբուլ, որտեղից է նրանց տեղափոխել են Իրաք։

Հրապարակման մեջ նշվել է, որ THY-ն մինչ հիմա Տաջիկստանից ԻՇԻՊ-ին անդամակցելու համար 1000 զինյալ է տեղափոխել Իրաք։

Նշենք, որ բազմաթիվ հրապարակումներ կան թուրքական մամուլում, որ թուրքական իշխանությունները գաղտնի աջակցում են «Իրաքում եւ Շամում (Լեւենմտում) իսլամական պետություն» խմբավորմանը, որը Սիրիայի եւ Իրաքի մի մասու վերահսկողություն է սահմանել եւ խալիֆայություն հռչակել։