Բավ է պառակտվել
28-03-2014 13:27

Թուրքիայում հերթը հասավ Youtube-ին

Թուրքիայի ինտերնետ-տիրույթում կրկին արգելափակվել է Youtube-ը: Պատճառը վիդեպորտալի միջոցով համացանցում հայտնված Թուրքիայի արտգործնախարարի, հետախուզության պետի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությունն է: Անորոշ ժամանակով արգելափակման որոշումը կայացվել է Թուրքիայի կառավության Կապի և հեռահաղորդակցության վարչության (TİB) կողմից, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կա նշյալ վարչության կայքում: 2008թ. ևս YouTube-ը արգելափակվել էր Թուրքիայում: Եվ երբ լրագրողները Հնդկաստան մեկնող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օդանավում ասել էին, որ չեն կարողանում մուտք գործել YouTube, Էրդողանն արձագանքել էր. «Ես կարողանում եմ մտնել, դուք էլ մտեք»: Ենթադրվում է, որ նա նկատի է ունեցել DNS և VPN ծրագրային լուծումների օգտագործումը: Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Twitter-ից ու YouTube-ից հետո արգելափակման շեմին է հայտնվել Facebook սոցիալական ցանցը: Թուրքիայում YouTube-ի արգելափակման դեմ իր բողոքի ձայնն է բարձրարցել Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա Twitter միկրոբլոգում անգլերեն և թուրքերեն գրառումներ է կատարել` ասելով. «Այս ճանապարհով Թուրքիան ու՞ր է հասնելու: Տեղեկատվության ազատության նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի, սահմանափակումներն էլ պետք է չափավոր լինեն»: