Բավ է պառակտվել
03-09-2014 14:08

Առնվազն երկու մարդ է զոհվել Ստամբուլում վերգետնյա անցումի փլուզման հետևանքով

Դժբախտ պատահար Թուրքիայում: Ստամբուլի Ավջըլար թաղամասում փլուզվել է E-5 բանուկ մայրուղու վերգետնյա անցումը, կա առնվազն երկու զոհ, հայտնում է Hurriyet-ը:
Հաղորդվում է նաև երկու վիրավորի մասին:
Փլուզումը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամի: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեղուկ գլյուկոզա տեղափոխող բեռնատարի թափքը բացվել է և հարվածել անցման կամրջին: Ըստ աղբյուրի՝ փլատակների տակ դեռ մի քանի մարդ կա: