Բավ է պառակտվել
26-03-2014 16:25

Twitter-ն արգելափակելու մասին Էրդողանի որոշումը թուրքական դատարանը չեղյալ է համարել

Թուրքական իշխանությունների որոշումը, որով մեկ շաբաթ առաջ արգելափակվել էր Twitter միկրոբլոգների կայքը, Անկարայի վարչական դատարանը կասեցրել է, գրում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։
Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորիչ հանձնաժողովը մարտի 21-ին արգելափակել էր Twitter-ը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո։ Անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական դատարանները բազմաթիվ բողոքներ էին ստացել՝ Twitter-ը վերաբացելու պահանջով։ Չնայած Էրդողանի որոշմանը դեմ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նաև՝ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ Էրդողանը հայտարարել է, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է և կոչ է արել չմիջամտել։