Բավ է պառակտվել
12-01-2014 20:37

Ծեծկռտուք՝ թուրք պատգամավորների միջև

Sadah պարբերականի փոխանցած տեղեկությունների համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել «Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի մասին» օրենքի քննարկման ժամանակ։

Հանրապետական խմբակցության պատգամավորները կտրուկ ձևով դժգոհություն են հայտնել օրենքում արվող փոփոխությունների վերաբերյալ, ինչն էլ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավորների հետ վիճաբանության առիթ է դարձել։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:Հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել փակել նիստը՝ թողնելով այն անավարտ։