12-07-2014 15:44

Թուրքիայում 5-ամյա ռուս աղջնակ է մահացել

Սանկտ-Պետերբուրգից Թուրքիա հանգստանալու մեկնած հնգամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Թուրքիայի հյուրանոցներից մեկի լողավազանի մեջ ցատկելուց հետո աղջիկը մի քանի օր շարունակ կոմայի մեջ էր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ծանր վիճակում գտնվող երեխային չեն կարողացել տեղափոխել հայրենիք, ինչպես նախատեսվում էր: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին. մահը վրա է հասել հուլիսի 5-ին:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հունիսի 29-ին նույն հյուրանոցի լողավազանում նմանատիպ դեպք է տեղի ունեցել: Վեցամյա տղան մահացել է՝ ընկնելով լողավազանը: Գործով զբաղվում են ռուս քննիչները:

Հիշեցնենք, որ ըստ վերջերս կազմած ցուցակի, Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար հանդիսանում է վտանգավոր հանգստավայրերից մեկը: