Բավ է պառակտվել
06-09-2014 17:39

Թուրքիայի նոր կառավարությանը խորհրդարանը վստահության քվե է տվել

Այսօր Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել նոր կառավարությանը ՝ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, նրա ներկայացրած ծրագիրը քննարկելուց հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, «կողմ» է քվեարկել 306 –ը, «դեմ»՝ 133-ը:   Սեպտեմբերի մեկին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես էր եկել նոր կառավարության ծրագրով՝ խորհրդարանին խնդրելով քվեարկություն անցկացնել կառավարությանը վստահություն հայտնելու հարցով: Հաջորդող օրերին պագամավորները քննարկում էին ծրագիրը: Ընդդիմությունը քննադատել էր դրա որոշ կետեր, մասնավորապես՝ քրդական հարցի կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը եւ կոռուպցիայի խնդիրներին վերաբերող: Նրանք նաև  հայտարարել էին, որ դրա դեմ են քվեարկելու: