Բավ է պառակտվել
15-05-2014 12:58

Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտները ներկայացրել են ցուցահանդեսում նկարազարդ հսկայական հավկիթներ

Մայիսի 12-ից 20-ը Բեշիքթաշի քաղաքապետարանի աջակցությամբ Թուրքիայի 16 հայկական դպրոցների աշակերտներն իրենց ձեռքով արված նկարազարդ հսկա հավկիթները ցուցադրել են թուրքական ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում` Ակմերկեզում:

Ցուցադրության նպատակն է մեծացնել երեխաների հետաքրքրությունը արվեստի հանդեպ, զարգացնել նրանց մեջ նկարչական ջիղն ու ամրապնդել Թուրքիայի հայկական դպրոցների միջև կապերը: Հայ աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը իրականացրել է Բեշիքթաշի քաղաքապետ Մուրադ Հազինեդարը: Ավելի ուշ, նկարազարդ արհեստական հավկիթները ցուցադրվել են Ստամբուլի Քումքափ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու հարակից սրահում: