Բավ է պառակտվել
16-04-2014 09:26

Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խիստ անհանգստությամբ են հետեւում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ կրկին նշվել է, որ Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և ճգնաժամի հենց սկզբից Ուկրաինայում խաղաղության և կայունության հաստատման հասարակության բոլոր հատվածներին խորհուրդ իրենց պահանջներն արտահայտել խաղաղարար ճանապարհներով և ողջամիտ քայլեր իրականացնել: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նաև հիշատակվել է Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ շեշտվելով, որ Թուրքիան շարունակելու է հարևան և բարեկամ երկիր հանդիսացող Ուկրաինային աջակցություն ցուցաբերել ընտրություններն արդար և ազատ մթնոլորտում իրականացնելու համար: