Բավ է պառակտվել
14-03-2014 18:38

Թուրքիան սպառնում է գրավել սիրիական հողատարածքներ

Թուրքիային պատկանող Սիրիայում գտնվող Սուլեյման շահի դամբարանի տարածքն անցել է Թուրքիայի կողմից աջակցություն վայելող ահաբեկչական «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայում գտնվող թուրքական Սուլեյման շահի դամբարանը, որը համարվում է Թուրքիայի սահմաններից դուրս Թուրքիային պատկանող միակ հողակտորը իրենց «Սիրիայի ազատ բանակ» կոչող խմբավորման ձեռքից անցել է «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հրահանգել է Սուլեյման շահի դամբարանում ծառայություն իրականացնող 25 թուրք զինվորականներին կրակ բացել դամբարանի դեմ ցանկացած ոտնձգության դեպքում։ Բացի այդ, Թուրքիայի ԶՈՒ նաեւ ծրագրում է դամբարանի դեմ հարձակման դեպքում մտնել սիրիական հողեր եւ տեղային օպերացիա իրականացնել։