Բավ է պառակտվել
22-08-2014 07:54

Ահմեդ Դավութօղլուն ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու

2009 թվականից Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գլխավորող Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու, փոխանցում է «Արմենպրես»-ը: Նման որոշում է կայացվել կուսակցության գործադիր կոմիտեի նիստում:
«Վարչապետի ընտրությունը միայն մեկ կուսակցության գործը չէ: Դա վերաբերում է ողջ երկրին, նրա ապագային: Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել նահանգապետերի, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների հետ: Այսօր մենք եկանք վերջնական որոշման: Մենք ընդգծում ենք, որ եթե վարչապետը միաժամանակ լինի նաև կուսակցության ղեկավար, նրա ուժը էապես կմեծանա: Եվ դա մեր զինակիցն է, մեր թանկագին ընկեր Ահմեդ Դավութօղլուն»,- թուրքական ԶԼՄ-ներին ասել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: