Բավ է պառակտվել
04-02-2014 10:18

Թուրքիան ևս կարող է մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին

\

Интерфакс գործակալությունը վկայակոչելով Коммерсант-ին հայտնում է, որ Ամերիկյան կողմը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ընթացքում առաջարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման այլ մեխանիզմ մշակել: Խոսքը տարածաշրջանային նոր ձևաչափի մասին է, որը լրացնելու է «Ժնև-2» համաժողովի ընթացքում միջսիրիական բանակցությունները։
Ամերիկացիներն առաջարկում են այդ զուգահեռ բանակցություններում ներառել 5 մասնակցի. ՌԴ, ԱՄՆ, Սաուդիան Արաբիա, Թուրքիա և Իրան։
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարևոր դերակատարում ունեն Սիրիայի կարգավորման հարցում, իսկ Սաուդիան Արաբիան և Թուրքիան սիրիական ռեժիմի հակառակորդների հիմնական ֆինանսավորողն են, Իրանն էլ՝ ռեժիմի հիմնական դաշնակիցը։ Ռուսական կողմն այս գաղափարն ընդհանուր առմամբ ընդունել է։ Մոսկվան դեռևս անցյալ տարի էր առաջարկել Վաշինգտոնին տարածաշրջանային բանակցային ձևաչափ՝ ի լրումն միջսիրիական բանակցությունների, և այդ ժամանակ ԱՄՆ-ն այդ նախաձեռնությունը նպատակահարմար չէր համարել։