Բավ է պառակտվել
01-04-2014 09:39

Սիրիական տարածքը հրակոծվել է թուրքական հրետանու կողմից

Սիրիական տարածքը հրակոծվել է թուրքական հրետանու կողմից։ Կրակահերթը հաջորդել է մեկ շաբաթ առաջ թուրքական Հաթայ նահանգի ուղղությամբ սիրիական հրանոթային հարձակմանը, որի հետևանքով սիրիացի փախստական կին էր տուժել։ Տարեց կինը գտնվել է այդ պահին փախստականների ճամբարում, երբ արկն ընկել է ոչ հեռու տեղակայված մզկիթի վրա։ «Համաձայն նոր ռազմական դոկտրինի՝ մեր հրետանին սահմանին պատասխան կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ»,- ասվում է նահանգի իշխանությունների հաղորդագրությունում։