Բավ է պառակտվել
17-10-2014 11:16

Թուրքիան դուրս է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր կազմից

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի գաղտնի քվեարկության արդյունքում Իսպանիան, Անգոլան, Վենեսուելան, Մալայզիան և Նոր Զելանդիան դարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ, գրում է Корреспондент-ը։ «Համաձայն քվեարկության արդյունքների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում 2015-2016թթ. ընտրվել են Իսպանիան (132 ձայն ), Անգոլան (190 ձայն ), Վենեսուելան (181 ձայն ), Մալայզիան (187 ձայն) և Նոր Զելանդիան (145 ձայն)»,- նշվում է կազմակերպության հաղորդագրությունում։  Ի դեպ, Թուրքիան դուրս է մնացել կազմից՝ հավաքելով ընդամենը 60 ձայն:
Թուրքիան այժմ գտնվում է միջազգային ճնշման տակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին իր սահմանի երկայնքով պատերազմելուն օժանդակելու համար։ 
«Մենք չէինք կարող հրաժարվել մեր սկզբունքներից՝ ավելի շատ ձայներ ստանալու համար»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ 
Խորհրդի նոր անդամները կփոխարինեն Ավստրալիային, Արգենտինային, Լյուքսեմբուրգին, Կորեայի Հանրապետությանը և Ռուանդային, որոնք ընտրվել էին 2 տարի առաջ։ 
Մինչ 2015թ. վերջ Անվտանգության խորհրդում կմնան Հորդանանը, Լիտվան, Նիգերիան, Չադը և Չիլին։