Բավ է պառակտվել
11-08-2014 11:18

Այսօրվանից Թուրքիան բուժման նպատակով կընդունի պաղեստինցի վիրավորներին. Էրդողան

Թուրքիայի գործող վարչապետ, ըստ նախնական տեղեկությունների՝ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօրվանից Թուրքիան կսկսի բուժման նպատակով ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Գազայում վիրավորված քաղաքացիներին:, հայտնում է TRT Haber-ը: «Բարեբախտաբար, այսօրվանից սկսած մենք մեր պաղեստինցի վիրավոր եղբայրներին կտեղափոխենք Թուրքիա»,- հայտարարել է Էրդողանը՝ նախագահական ընտրությունների ավարտից հետո: Երեկ հայտնի էր դարձել, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հերթական հրադադարի հաստատմանը, որն ուժի մեջ է մտել գիշերը 01:00-ից, և մտադիր է Եգիպտոս պատվիրակություն ուղարկել՝ ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար: Անցնող 32 օրերի ընթացքում պաղեստինյան կողմից զոհվել է ավելի քան 1.900 մարդ, իսկ Իսրայելը տվել է 67 մարդկային կորուստ: