Բավ է պառակտվել
23-09-2014 09:50

Թուրքիայում ոստիկանությունը քրդերին թույլ չի տալիս կռվել իսլամիստների դեմ (տեսանյութ)

Թուրք-սիրիական սահմանին նորանոր բախումներ են տեղի ունենում էթնիկ քրդերի և ոստիկանության միջև, հայտնում է Euronews-ը: Ըստ աղբյուրի՝ քուրդ երիտասարդները ցանկանում են կռվի դուրս գալ «Իսլամական պետություն» խմբավորման իսլամիստների դեմ՝ Սիրիայում և Իրաքում, իսկ թուրք հատուկջոկատայինները նրանց հետ են մղում սահմանից արցունքաբեր գազի միջոցով: Միևնույն ժամանակ Սիրիայի հյուսիսում իսլամիստների դեմ պայքարող քրդերը հայտնել էին, որ կարողացել են կանխել նրանց առաջխաղացումը դեպի սահմանային Այն ալ-Արաբ քաղաք: Սակայն կատաղի մարտերը շարունակվում են: Քուրդ հրամանատարները կոչ են անում բոլոր քրդերին միանալ և մասնակցել պայքարին: Այս նպատակով թուրք - սիրիական սահմանը հատողներին ձերբակալում են:
Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի տասնամյակ քրդերը պատերազմական հարաբերությունների մեջ են եղել Անկարայի հետ: Դրանից բացի, Թուրքիան սատարում է սիրիացի ապստամբներին, որոնց մի մասն այժմ միացել է «Իսլամական պետությանը»: