Բավ է պառակտվել
13-05-2014 12:11

Թուրքիան Սիրիայում աջակցու՞մ է ահաբեկիչներին, այն իրականությանը չի համապատասխանում. Դավութօղլու

«Ալ Կաիդայի» գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, նա նշել է, թե հայտարարությունները, որ Թուրքիան Սիրիայում աջակցում է ահաբեկիչներին, իրականությանը չի համապատասխանում։

«Նախկինում Թուրքիան տուժել է «Ալ Կաիդայի» գործունեությունից։ Այս պահին բոլոր միջոցառումներն ուղղված են ահաբեկիչների դեմ պայքարին»,- ասել է Դավութօղլուն։

Նրա խոսքերով՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների հարցը մշտապես քննարկվում է արտերկրյա գործընկերների հետ, և շատ երկրներ պայքար են մղում ծայրահեղականների դեմ։