Բավ է պառակտվել
17-01-2014 13:30

Ադրբեջանը Թուրքիայից հակատանկային հրթիռներ է գնում

РосБалт-ը գրում է, որ Ադրբեջանը Թուրքիայից գնում է UMTAS և OMTAS կառավարվող հակատանկային հրթիռներ: Ներկայում այս հրթիռները փորձարկվում են ադրբեջանցի զինվորականների կողմից: Այս հրթիռային համակարգերը հնարավոր է տեղադրել տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև՝ օգտագործել գետնի վրա:

Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, որ Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքներից մեկը հետաքրքվել է Cirit հակատանկային հրթիռներով:

Հաղորդվում է, որ միջին տարածության հակատանկային OMTAS հրթիռների գործածության շառավիղը կազմում է 4.000 մետր, իսկ հեռու տարածությունների համար նախատեսված UMTAS հրթիռներինը կազմում է 8.000 մետր: UMTAS-ը հնարավոր է տեղադրել տրանսպորտային միջոցների, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և կործանիչների վրա: