23-12-2013 09:36

Թուրքիայում հակակառավարական ցույցեր են

Թուրքիայի մի շարք բնապահպանական կազմակերպությունների կողմից Ստամբուլում կազմակերպված ցույցի ժամանակ ոստիկանությունը բռնություններ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Քադըքյոյի շրջանում տեղի ունեցող ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև լարվածություն է առաջացել, որի հետևանքով ոստիկանները սկսել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ: Իրենց հերթին ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները հնչեցրել են հակակառավարական կարգախոսներ, մասնավորապես վերջին օրերին հայտնի դարձած սկանդալային կաշառակերության հետ կապված պահանջել են իշխանություններից հրաժարական տալ: