Բավ է պառակտվել
05-10-2013 15:05

Թուրքիան պատ է կառուցում

Թուրքիան  պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանակից շրջաններում` այնտեղից ներգաղթյալների հոսքը կանխելու համար: Սակայն դժվար է այդ ծրա­գիրը տպա­վորիչ անվանել, քանի որ պատի բարձրությունը կկազմի ընդամենը 2 մետր, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն: Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման թուրքական վարչության ղեկավար Ֆուատ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականների թիվը մոտենում է 300 հազարի: Նրա խոսքերով` ճամբարներում ավելի քան 181 հազար մարդ է բնակվում: Ավելի քան 100 հազար սիրիացի բնակվում է ճամբարներից դուրս` սահմանակից շրջաններում: