Բավ է պառակտվել
23-04-2014 17:12

Օբաման կրկին «Մեծ եղեռն» կասի. թուրքական ԶԼՄ-ներ

Ապրիլի 24-ը քննարկումների առիթ է դարձել նաև Թուրքիայի լրատվամիջոցենրի համար, այսպես օրինակ անրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, թուրքական մամուլը ենթադրում է, որ նա կրկին օգտագործելու է «Մեծ եղեռն» արտահայտությունը։ Թուրքական Posta պարբերականը գրել է, թե ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած հայկական օրինագիծը քիչ շանսեր ունի անցնելու Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, իսկ նախագահ Օբաման էլ այս տարի ևս կօգտագործի «Մեծ եղեռն» արտահայտությունը։
Turkishny կայքը համակարծիք է գործընկերների հետ և գրում է, որ Օբաման չի ասի «ցեղասպանություն» բառը ևկբավարարվի «Մեծ եղեռն» արտահայտությամբ։ Աղբյուրը նաև հիշեցնում է, որ «ցեղասպանությունը» բառը ամերիկյան նախագահներից միայն Ռոնալդ Ռեյգանն է ասել։ «Հայերի հիմնական թիրախը հանդիսանում է 2015-ի ապրիլի 24-ը։ Հայերն աշխատում են 2015-ին Օբամային ստիպել ասել «ցեղասպանություն» բառը և Կոնգրեսում անցկացնել հայկական բանաձեւ»,-գրել է Turkishny կայքը։