24-07-2014 15:20

Հայ համայնքի թեկնածուն էրդողանն է.թուրքագետ

«Օգոստոսին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում ֆավորիտը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»-ասյօր հրավիված մամուլի ասուլիսի ընթացքում նման համոզմունք հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանն ու հավելեց, որ նախագահական ընտրապայքարին մասնակցող երեք թեկնածուներից Էրդողանի մրցակիցն Էքմելեդդին Իհսանօղլուն է:
«Էրդողանն ունի իր կայուն ընտրազանգվածը, լավ փորձ ունի ընտրություններում հաղթելու, իսկ քուրդ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի մասնակցությունը Էրդողանի օգտին է, թեպետ Դեմիրթաշը որոշակիորեն կարող է խանգարել Էրդողանին՝ քրդական ձայները ստանալ»,-ասաց թուրքագետը: «60 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում 50 հազարանոց հայկական համայնքն ընտրություններում չի կարող լուրջ դերակատարություն ունենալ», ասաց թուրքագետը շարունակելով. «Խոսվում է, թե հայկական համայնքը սատարում է Դեմիրթաշին: Կարելի է ասել, որ հայ համայնքը Դեմիրթաշին ֆավորիտ է համարում, քանի որ նա ներկայացնում է քրդական համայնքը՝ ազգային փոքրամասնություն: Բայց պետք է ասել նաև, որ հայ համայնքի թեկնածուն էրդողանն է, քանի որ Էրդողանի կառավարման տարիներին հայ համայնքի վիճակը չնայած առկա որոշ դժվարությունների, որոշակիորեն բարելավվել է»: