Բավ է պառակտվել
16-05-2014 12:12

Թուրք-սիրիական սահմանին հզոր պայթյուն է տեղի ունեցել

43 մարդ է զոհվել թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: BBC-ն հայտնում է, որ ականապատ մեքենան պայթել է Գարաժ Սաջու շրջանում` Հալեպի Բաբ Ալ-Սալամ անցակետի մոտ: Վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլ Ռահմանը Associated Press գործակալությանը փոխանցել է, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանում:

Նշենք, որ Բաբ Ալ-Սալամ անցակետը գտնվում է «Թաուհիդ բրիգադի» վերահսկողության տակ, որը մտնում է «Իսլամական ճակատ» ծայրահեղական միավորման մեջ: