Բավ է պառակտվել
15-04-2014 13:26

Զինված հարձակման հետևանքով թուրք նախկին պատգամավորի կինն ու դուստրը զոհվել են

Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանում զինված հարձակման է ենթարկվել նախկին պատգամավոր Ադնան Յըլդըզը, այդ պահին նա ընտանիքի անդամների հետ նստել մեքենա։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ի առավոտյան, երբ ՛՛Մայր հայրենիք՛՛ կուսակցության նախկին պատգամավոր Ադնան Յըլդըզը տնից ընտանիքի անդամների հետ դուրս է եկել եւ փորձել նստել մեքենա, այդ ընթացքում մոտոցիկլետով անցնող 2 հոգի կրակ են բացել նրա ուղղությամբ։ Զինված հարձակման հետեւանքով նախկին պատգամավորի կինն ու դուստրը մահացել են։ Ադնան Յըլդըզը հասցրել է պատասխան կրակ բացել, որի հետեւանքով հարձակվողներից մեկը տեղում սպանվել է, մյուսը՝ վիրավորված ձերբակալվել։