14-07-2014 11:23

Թուրքիայի նախագահի թեկնածուն հանդիպել է հայ համայնքի հետ

Ըստ «Անադոլու» գործակալության Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահեթթին Դեմիրթաշը հանդիպում է ունեցել երկրի հայ, ասորի, հույն և հրեա համայնքների ներկայացուցիչների հետ: Նախագահի քուրդ թեկնածու, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը նշել է, որ եթե Թուրքիայում մուսուլմանը հրեային «եղբայր» կոչել չի կարողանում, թուրքը հային, ասորիին, ալևիին «եղբայր» չի կարողանում կոչել, ուրեմն անցնող ամեն օր այդ երկրում կյանքն ավելի է բարդանալու։
Հանդիպումն անցել է փակ դռենրի հետևում: Որից Դեմիրթաշը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է, որ թեև իրենց ինքնությունները, կրոնները տարբեր էին, սակայն խոսելու ընդհանուր շատ թեմաներ ունեին՝ համատեղ կյանքը, ազատությունը, ժողովրդավարությունն ու եղբայրությունը։