Բավ է պառակտվել
28-05-2014 07:41

Տրանսսեքսուալ թուրք կալանավորը հացադուլ է հայտարարել

Տրանսսեքսուալ թուրք կալանավորը հացադուլ է հայտարարել: Նա բողոքում է, որ բանտում սեռական բռնության ու ծեծի է ենթարկվել: Սակայն, նրա բողոքներն ուշադրության չեն արժանացել:

Միջադեպը տեղի է ունեցել Սամսուն նահանգում: Ավշա անունով ներկայացող կալանավորը, ով իրեն կին է համարում, հայտարարում է, որ 2013թ.-ի դեկտեմբերին իրեն դաժան ծեծի են ենթարկել ու բռնաբարել են: Այնուհետ հարազատների ջանքերով նրան այլ բանտ են տեղափոխել: Իշխանությունը հետաքննություն է սկսել, սակայն ապացույցների պակասի պատճառով գործը փակել են, հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:
Կալանավորը նշում է. «Դրանից առանջ երկու անգամ այլ բանտերում բռնության եմ ենթարկվել, այն ժամանակ բանտի աշխատողներն իրենք բանտում հայտնվեցին: Նույնը նաեւ այս բանտում: Բացի այդ, ինձ անընդհատ ծեծում էին: Հսկողներից մեկն անճանաչելիության աստիճանի ծեծի էր ինձ ենթարկել»: Դատապարտյալը նաեւ հայտնել է, որ ծեծելուց հետո չէին շտապում իրեն հիվանդանոց ուղարկել, միայն մեկ օր անց են տեղափոխել:

Նրա փաստաբան Բանու Գոյւվեները նշում է, որ գործի հետաքննության ժամանակ որպես ապացույց հաշվի չեն առել վերահսկողության տեսախցիկների ձայնագրությունը: Նրա խոսքով՝ ոչ ոք չի փորձել ապացույց գտնել: Արդարության հասնելու համար Գյուվեները դիմել է մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովին եւ իրավապաշտպան այլ կառույցների: