Բավ է պառակտվել
16-07-2016 15:31

Turkish Airlines ավիաընկերությունը 925 չվերթ է չեղարկել

Turkish Airlines ավիաընկերությունը հուլիսի 16-ին 925 չվերթ է չեղարկել: Որոշումը կայացվել է երկրում ստեղծված անկայուն իրավիճակի հետևանքով:

«Հուլիսի 16-ին նախանշված բոլոր 925 չվերթները չեղարկվել են», - նշված է ավիաընկերության կայքում:

Իր հերթին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (SHGM) գլխավոր տնօրինությունը, Twitter- ում հաղորդում է, որ առաջին չորս միջազգային չվերթնեը իրականացվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից: Ինչպես նշել են վարչությունում, երկրում օդային երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մինչև 20:05-ը փակ կպահի երկրի հյուսիս-արևմուտքի օդային տարածքը քաղավիացիայի ինքնաթիռների թռիչքների համար: Սակայն, հետագայում որոշվել է այն բացել, ժամը 14:00-ին:

Բացի այդ,հայտնի էր դարձել, որ հուլիսի 16-ին դեպի Ստամբուլ թռիչքները դադարեցրել էին Մերձավոր Արևելքի խոշոր ավիաընկերություններ` Emirates, Etihad և Qatar Airways-ը: Բացի այդ, շաբաթ օրվա համար դեպի Թուրքիա յոթ օդային երթուղիներ էր չեղարկել Իրանը:

Շաբաթ օրը` հուլիսի 16-ին հաղորդվել է, որ տրանսպորտի նախարարությունը ռուսական ավիաընկերությունների դեպի Թուրքիա իրականացվող չվերթների վրա ժամանակավոր արգելք է դրել: Ավելի վաղ «Աէրոֆլոտը» շրջել էր Մոսկվայից Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռը և իջեցրել այն Շերեմետևո օդանավակայանում: