Բավ է պառակտվել
17-06-2014 11:38

Թուրքիայի քաղաքացի մեղադրվում է Վոլգոգրադում ահաբեկչություն կազմակերպելու մեջ

Վոլգոգրադում ոստիկանները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, ղեկավարումը և նյութատեխնիկական ապահովումը կազմակերպելու կասկածանքով: 43-ամյա տղամարդու նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել անցած տարվա դեկտեմբերին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Վարչության մամուլի ծառայության ղեկավար Սվետլանա Սմոլյանինովան հայտնել է ИТАР-ТАСС-ին, որ ձերբակալվածը ավտոմեքենայով Վոլգոգրադի շրջանով դեպի Դոնի Ռոստով է գնալիս եղել: Տղամարդուն կանգնեցրել են անցակետերից մեկում: Փաստաթղթերը ստուգելու ժամանակ նա ներկայացել է բուհերից մեկի ասպիրանտ:

Անցած տարի Վոլգոգրադում երեք խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: 2013 թվականի հոկտեմբերին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ավտոբուս, ինչի հետևանքով մահացել է մի քանի մարդ: Տարեվերջին ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել երկաթուղային կայարանում և տրոլեյբուսում, որն ուղևորվելիս է եղել քաղաքի կենտրոն: Ահաբեկչությունների հետևանքով 34 մարդ է մահացել, ևս 60 մարդ հոսպիտալացվել է: