10-04-2014 09:20

Թուրքիայում կրկին հասանելի է YouTube-ը

Երեկ Թուրքիայի մայրաքաղաքի Առաջին ատյանի դատարանն դատավճիռ է կայացրել YouTube-ի ծառայության հասանելիության արգելափակումը հանելու մասին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան հայցն ընկերության անունից դատարան է ներկայացրել թուրք փաստաբան Գենենչ Գյուրկայնակը:
Դատարանի որոշումն ուղարկվել է վերահսկիչ մարմիններին, որոնք որոշում էին կայացրել ծառայության հասանելիության արգելափակման մասին:
Հիշեցնենք, որ YouTube-ը արգելափակվել էր մարտի 27-ին, երբ այնտեղ հայտնվել էր Թուրքիայի ղեկավարության՝ Սիրիայի հարցով խորհրդակցության գաղտնի ձայնագրությունը, որում քննարկվում էր թուրքական զորքերի հնարավոր ներխուժումը Սիրիա: