Բավ է պառակտվել
24-01-2018 11:11

Հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանը կներկայացվի խաղաղության Նոբելյան մրցանակի

Համշենահայերի «Համշենկա» կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ Սաիդա Օհանյանը հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում քրդական « Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նպատակով հայտ ներկայացնելու վերաբերյալ:

Նոբելյան մրցանակի առաջադրելու իրավունք ունեն, մասնավորապես, նրա նախկին դափնեկիրները, Նոբելյան հանձնաժողովների անդամները, ինչպես նաև գիտնականները, պրոֆեսորները, ինչպես նաև գիտական, գրական և հասարակական կազմակերպությունները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 10-ին:

«Համշենկա» ազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ) Կարո Փայլանին՝ մարդու, որն իր ամբողջ կյանքը նվիրել է տարածաշրջանի հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին, Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով,»,- ասված է հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ նաև ասված է, որ Փայլանը գործունեություն է ծավալել՝ անկախ իր վրա գործադրվող ճնշումներից:

«Եվ ողջ նրա գործունեությունը ծավալվել է հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց նա ենթարկվում է իշխանական ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Կարո Փայլան՝ 2015 թվականից Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր: Ընտրվել է քրդական « Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից: 2015 թվականին Փայլանը դարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի երեք պատգամավորներից մեկը (Սելինա Դողանի և Մարգար Եսայանի հետ):

2016 թ. Ապրիլի 21-ին Գարո Փայլանը, Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստին, վեր բարձրացրեց օսմանյան բոլոր սպանված հայ օրենսդիրների լուսանկարները (Գրիգոր Զոհրաբ և ուրիշներ) և կարդաց նրանց անունները բարձրաձայն, իսկ ելույթի վերջում հայերեն ասաց. «Աստված օրհնի նրանց հոգիները»: Փայլանը նաև դատապարտեց այն փաստը, որ Թուրքիայում տարբեր վայրեր կրում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների անունները: Ինչից հետո հայազգի պատգամավորը հարձակումների ենթարկվեց իշխող կուսակցության պատգամավորների կողմից: